Հնագույն և ազդեցիկ ուղղափառ եկեղեցիներից մեկի` Կիպրոսի Ոււղափառ եկեղեցու սինոդը հանդես է եկել հայտարարությամբ, որում արտահայտել է իր վերաբերմունքը  միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ: Եկեղեցու հոգևոր առաջնորդները նշել էին, որ  չեն ցանկանում իրենց դիրքորոշումը պարտադրել  հասարակությանը, սակայն իրենց մտքերը և առաջարկությունները ցանկանում են հասցնել հավատացյալ ժողովրդին: <<Քրիստոնեական ուսմունքը  չի կարող արդարացնել  համասեռամոլությունը և միասեռ կապերը: Պողոս առաքյալը պարզորոշ ասել է, որ համասեռամոլությունը պետք է դատապարտել.<<…մի խաբվեք. ոչ պոռնիկներ, ոչ կռապաշտներ, ոչ շնացողներ, ոչ իգացողներ, ոչ արվամոլներ ….Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն (I Կորնթացիների 6:9-10) >> -ասված է հայտարարության մեջ: