Սիրիայում դարձյալ քահանա են առևանգել
Սիրիայի Աս Սուվեյդա նահանգում առևանգել են Հունա-կաթոլիկ եկեղեցու քահանա Անտուան Բուտրոսին և նրա օգնական Սաին Ալ Աբդունին: << Ես կարող եմ հաստատել, որ հայր Անտուան Բուտրոսին և նրա օգնականին առևանգել է զինված խմբավորումներից մեկը: Դեռ ոչ մի տեղեկություն չունենք , ոչ մի պահանջ չի ներկայացվել>>-ասել է արքեպիսկոպոս Նիկոլյա Անտիբան: Քահանան և նրա օգնականը Շահբա քաղաքից [...]
Ուգանդայում իսլամիստ գրոհայինները հալածում են քրիստոնեություն ընդունած նախկին շեյխին
Ուգանդայում իսլամիստ ահաբեկիչները փորձում են սպանել նախկին մուսուլման առաջնորդ և ուսուցիչ, ներկայումս քրիստոնեություն ընդունած Հասան Մուվանգուզիին: Նա բնակվում է և քարոզում Ուգանդայի արևելյան Բուդակա շրջանում: Նախկին շեյխ Հասանը այժմ հայտնի է քրիստոնեական իր ակտիվ գործնեությամբ, ավետարանի քարոզչությամբ, ինչի համար հալածվում է մուսուլմանների կողմից: Վերջին երկու շաբաթների ընթացքում իսլամիստ գրոհայինները երկու անգամ մահափորձ էին կատարել Հասան [...]
Եգիպտացի քրիստոնյան ազատվել է գերությունից
Եգիպտացի քրիստոնյա բժիշկ Վադի Ռամսիսը 92 օր իսլամիստ գրոհայինների մոտ գերության մեջ էր եղել: 63-ամյա Ռամսիսը խոստովանել է, որ շարունակական կտտանքներին ու ծանր պայմաններին իրեն օգնել է դիմանալ հավատքը: Վադի Ռամսիսը Կահիրեի ղպտի ուղղափառ հիվանդանոցում բժիշկ է: Իսլամիստ գրոհայինները Ռամսիսին առևանգել էին նրա հարազատ Էլ Արիշ քաղաքում և հարազատներից 200 հազար ամերիկյան դոլար փրկագին էին [...]
Սաիդ Աբեդինիի կինը դժգոհ է բանակցությունների արդյունքից
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո էլ միջազգային հանրությանը շարունակում է մտահոգել Իրանի բանտերում գտնվող քրիստոնյաների վիճակը:Այդ բանտարկյալների թվում է ամերիկացի հովիվ, ծագումով իրանցի Սաիդ Աբեդինին: Նրան 8 տարվա ազատազրկման են դատապարտել քրիստոնեություն քարոզելու համար: Աբեդինիի կինը` Նագմեն դժգոհ է ամերիկացի սենատորների և Իրանի կառավարության միջև կայացած բանակցությունների արդյունքից: << Կոնգրեսի ձեռքում է [...]
Charlie Hebdo շաբաթաթերթը այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Լորան Սուրիսոն հայտարարել է, որ թերթն այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: <<Մենք մարգարեին նկարում էինք, որպեսզի պաշտպանեինք ազատ ստեղծագործելու իրավունքը>>-ասել էր Սուրիսոն և հավելել, որ ծաղրանկարները նպատակ չունեին քննադատել իսլամը: Ինչպես գիտենք, այս տարվա հունվարին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց հետո Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա իսլամիստներ հարձակվեցին, ինչի [...]
Իրանի քրիստոնյաները ողջունել են ձեռք բերված համաձայնությունը
Իրանի քրիստոնյաները ողջունել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և դրանում տեսնում են իրենց աղոթքների պատասխանը: Ինչպես գիտենք, հուլիսի14-ի երեկոյան Վիենայում ավարտվեցին այդ հարցի շուրջ ընթացող երկարատև բանակցությունները: Մինչ տարբեր երկրների քաղաքական գործիչները քննադատաբար են ընդունում վերջնական համաձայնագիրը, Իրանում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել տոնելու այդքան երկար սպասված իրադարձությունը: Նրանց թվում են [...]
Իրանի քրիստոնյաները ողջունել են ձեռք բերված համաձայնությունը
Իրանի քրիստոնյաները ողջունել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և դրանում տեսնում են իրենց աղոթքների պատասխանը: Ինչպես գիտենք, հուլիսի14-ի երեկոյան Վիենայում ավարտվեցին այդ հարցի շուրջ ընթացող երկարատև բանակցությունները: Մինչ տարբեր երկրների քաղաքական գործիչները քննադատաբար են ընդունում վերջնական համաձայնագիրը, Իրանում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել տոնելու այդքան երկար սպասված իրադարձությունը: Նրանց թվում [...]
Հռոմի Պապը հանդիպել էր կալանավորների հետ
Բոլիվիա կատարած այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրսնցիսկ I-ը այցելել էր Սանտա Կրուս քաղաքի <<Պալմասոլ>> բանտը և հանդիպել կալանավորների հետ: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 2800 կալանավորներ: << Ես չէի կարող հեռանալ Բոլիվիայից առանց ձեզ տեսնելու>>-ասել էր Պապը: Կալանավորները նրան պատմել էին իրենց դժվարությունների մասին, գանգատվել բանտում տիրող կարգերից, բանտի վարչակազմի անգործությունից, բարձրացրել էին տարբեր խնդիրներ: [...]







