Պակիստանի Գերագույն դատարանը կասեցրել է Ասիա Բիբիի մահապատժի կատարումը
Հուլիսի 22-ին Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է ընդունել կասեցնել Ասիա Բիբիի մահապատժի կատարումը և վերանայել գործը: Ասիա Բիբիի ընտանիքի մտերիմ Ջոզեֆ Նադիմը Fides գործակալությանը տեղեկացրել է, որ երեք դատավորներից կազմված կոլեգիան ընդունել է Ասիայի փաստաբանի բողոքը: Դատարանը կհաստատի բողոքը քննարկելու կոնկրետ օրը: Նադիմի խոսքով դատական նիստը անցել է հանգիստ պայմաններում, դահլիճում ներկա չեն եղել ոչ [...]
Լիտվան պատրաստ չի միասեռ կապերը օրինականացնելու
Լիտվայի խորհրդարանի խոսնակ Լորետա Գրաուժինենեն հայտարարել է, որ լիտվացիները պատրաստ չեն միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Այս մասին նա ասել էր ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում: <<Կարծում եմ, որ մեր հասարակության տարեց անդամները, ովքեր չեն հասկանում և չեն ընդունում այդ ամենը, արժանի են հարգալից վերաբերմունքի: Կարիք չկա վրդովել մեր հասարակությանը>> ասել էր խորհրդարանի խոսնակը, ով ներկայացնում է իշխող [...]
Հոլոքոստի ժխտման համար Ռումինիայում ազատազրկում է սպասվում
Associated Press-ի տեղեկացմամբ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը օրենք է ստորագրել, համաձայն որի Հոլոքոստի ժխտման համար նախատեսված է մինչև երեք տարի ազատազրկում: Օրենքը արգելում է ֆաշիստական, ռասիստական, քսենոֆոբ կազմակերպությունները, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործություններ կատարած անձանց արդարացումը: Քրեական պատիժ է նախատեսված նաև ֆաշիստական խորհրդանիշեր օգտագործելու համար: Այսուհետ բանտարկությամբ կպատժվի նացիստական Գերմանիայի գործակից Իոն Անտոնեսկուի կառավարության 280 [...]
ԱՄԷ-ում կրոնական խտրականության դեմ օրենք են ընդունել
Արաբական Միացյալ Էմիրություններում կրոնական անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի օրենք են ընդունել, որի համաձայն օրենքը խախտողներին մինչև 10 տարվա ազատազրկում է սպասվում կամ 272 հազար ամերիկյան դոլարի տուգանք: Օրենքը արգելում է վիրավորել կրոնը, մարգարեներին, պղծել սուրբ գրքերը և պաշտամունքային վայրերը, ինչպես նաև խտրականություն դնել մարդկանց միջև կրոնական, ազգային, ռասայական պատկանելության, ինչպես նաև համոզմունքների համար: Հանցագործություն [...]
Ֆ. Գրեհեմը կոչ է անում դադարեցնել մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ
Հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը կոչ է արել արգելել մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին Չատանուգա քաղաքում Քուվեյթից գաղթած 24-ամյա երիտասարդի ձեռքից ամերիկացի ծովային 4 հետևակայինների են զոհվել: << Մուսուլմանները հարձակվում են մեզ վրա մեր տանը և արտերկրում: Մենք պետք է դադարեցնենք մուսուլմանների ներգաղթը ԱՄՆ այնքան ժամանակ, քանի դեռ չենք լուծել իսլամից բխող [...]
Լիբիայում իսլամիստները շարունակում են առևանգել քրիստոնյաների
Լիբիայում <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները առևանգել են աֆրիկացի երեք քրիստոնյաների: Առևանգումը տեղի էր ունեցել հուլիսի 11-ին, Սիրտ քաղաքի մոտ, սակայն միայն վեջերս այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին լիբիացի զինվորականները: Իսլամիստները առևանգված քրիստոնյաների փաստաթղթերի լուսանկարները տարածել էին համացանցում առանց մեկնաբանությունների: Նշենք, որ այդ շրջանը, որտեղ գերևարել են քրիստոնյաներին համարվում է Լիբիայում ջիհադիստների գլխավոր հենակայաններից մեկը: <<Fides>> գործակալության [...]
Սիրիայում հայ կամավորները քրդերի հետ միասին կռվում են իսլամիստների դեմ
Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` Սիրիայի հյուսիս արևելյան Ալ Հասաքա քաղաքում <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ ընթացող ռազմական գործողություններին քուրդ աշխարհազորայինների կազմում մասնակցում են ավելի քան 70 հայ կամավորներ: Հաղորդվում է, որ ներկայումս իսլամիստ գրոհայինները ծանր վիճակում են հայտնվել: Մոտ 1200 իսլամիստներ շրջապատված են քաղաքի մի քանի թաղամասերում: Նշենք, որ հուլիսի 19-ին Սիրիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել էին Ալ [...]






