Լիտվայի խորհրդարանի խոսնակ Լորետա Գրաուժինենեն  հայտարարել է, որ լիտվացիները պատրաստ չեն  միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Այս մասին նա ասել էր  ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում: <<Կարծում եմ, որ  մեր հասարակության տարեց անդամները, ովքեր չեն հասկանում և չեն ընդունում այդ ամենը, արժանի են  հարգալից վերաբերմունքի: Կարիք չկա վրդովել  մեր հասարակությանը>> ասել էր խորհրդարանի խոսնակը, ով ներկայացնում է իշխող <<Աշխատանքի կուսակցությունը>>: Նշենք, որ վերջերս Լիտվայում մեծ արձագանք էր առաջացրել  այն դեպքը,  երբ Ստրասբուրգի դատարանը   քննարկել էր և բացատրություն պահանջել Իտալիայից, թե ինչու այդ երկրում դատական կարգով չի  ճանաչվել միասեռ ոչ մի ամուսնություն: Ստրասբուրգի դատարանի կարծիքով դա   խախտում  է  մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:Այդ առնչությամբ Լորետա Գրաուժինենեն  ասել  էր, որ դատական կարգով  նման  ամուսնությունները չպետք է վավերացվեն այն երկրներում, որտեղ պատրաստ չեն օրինականացնել միասեռ կապերը: Ներկայումս Լիտվայում միասեռ կապերի օրինականացման առաջարկով հանդես են գալիս  սոցիալ դեմոկրատները և լիբերալները, սակայն քաղաքական մեկնաբանների կարծիքով, այդ նախաձեռնությունը աջակցություն չի գտնի  խորհրդարանում: