Արաբական Միացյալ Էմիրություններում  կրոնական անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի օրենք են ընդունել, որի համաձայն օրենքը խախտողներին  մինչև 10 տարվա ազատազրկում է սպասվում կամ  272  հազար ամերիկյան դոլարի տուգանք: Օրենքը արգելում է վիրավորել կրոնը, մարգարեներին, պղծել սուրբ գրքերը և պաշտամունքային վայրերը, ինչպես նաև խտրականություն դնել մարդկանց միջև կրոնական, ազգային, ռասայական պատկանելության, ինչպես նաև համոզմունքների համար: Հանցագործություն կհամարվի  զանգվածային լրատվամիջոցներում  և համացանցում  ցանկացած հրապարակում, որը  խտրականություն  կքարոզի  կամ էլ տարաձայնություններ կհրահրի: Մասնավորապես այդ օրենքով բանտարկություն է նախատեսված այն անձանց համար, ովքեր այլ կրոնների  հետևորդներին  կանվանեն անհավատներ: Իսկ եթե  առկա կլինեն  նաև   սպանություն   հրահրելու փորձեր   և կհանգեցնեն  հանցագործության,  ապա նախատեսված է մահապատիժ:   Ինչպես գիտենք ,այլ կրոնների ներկայացուցիչներին <<գյավուրներ>>, այսինքն անհավատներ համարելու  պրակտիկան լայնորեն կիրառում են  իսլամիստ ծայրահեղականները, այդ թվում << Իսլամական պետությունը>>: Նշենք, որ վերջերս  Արաբական Միացյալ Էմիրությունները  և ԱՄՆ-ը հայտարարեցին  Աբու Դաբիում <<Իսլամական պետություն>> խմբավորման քարոզչության դեմ պայքարի  կենտրոն ստեղծելու  մասին: