Associated Press-ի տեղեկացմամբ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը օրենք է ստորագրել,  համաձայն որի Հոլոքոստի ժխտման  համար նախատեսված է մինչև  երեք տարի ազատազրկում:  Օրենքը արգելում է ֆաշիստական, ռասիստական, քսենոֆոբ կազմակերպությունները, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործություններ  կատարած անձանց արդարացումը: Քրեական  պատիժ է նախատեսված նաև ֆաշիստական խորհրդանիշեր օգտագործելու համար: Այսուհետ բանտարկությամբ կպատժվի նացիստական Գերմանիայի գործակից   Իոն  Անտոնեսկուի  կառավարության 280 հազար հրեաների և 11 հազար գնչուների սպանությանը ունեցած  մասնակցության  ժխտումը: