Associated Press-ի տեղեկացմամբ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը օրենք է ստորագրել, համաձայն որի Հոլոքոստի ժխտման համար նախատեսված է մինչև երեք տարի ազատազրկում: Օրենքը արգելում է ֆաշիստական, ռասիստական, քսենոֆոբ կազմակերպությունները, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործություններ կատարած անձանց արդարացումը: Քրեական պատիժ է նախատեսված նաև ֆաշիստական խորհրդանիշեր օգտագործելու համար: Այսուհետ բանտարկությամբ կպատժվի նացիստական Գերմանիայի գործակից Իոն Անտոնեսկուի կառավարության 280 հազար հրեաների և 11 հազար գնչուների սպանությանը ունեցած մասնակցության ժխտումը: