Իսրայելական Haaretz թերթի տեղեկացմամբ` ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Փենը առաջին անգամ այցելելու է Իսրայել: Երկու Օսկարների մրցանակակիր, 55-ամյա Պենը Իսրայելում հանդիպելու է IsraAID բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ, մասնակցելու է կոնֆերանսի, որը նվիրված է 2010 թվականի կործանարար երկրաշարժից տուժած Հաիթիի վերականգման աշխատանքներին: Թերթի համաձայն` Շոն Պենը հրեական արմատներ ունի: Նրա հայրը հրեա է: Իսրայել կատարելիք այցի շրջանակներում դերասանը հանդիպելու է նաև երկրի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հետ: