ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի քրիստոնեական տաճարներում հրաձգության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություններ են կատարում: Հունիսի 18-ին նահանգի Չարլստոն քաղաքի եկեղեցիներից մեկում, որտեղ հիմնականում հաճախում են աֆրոամերիկացիներ, հրաձգություն էր տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է 9 մարդ` այդ թվում նաև եկեղեցու հովիվը: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին: Դա 21տարեկան Դիլան Ռուֆն է : Ականատեսների վկայությամբ այդ երիտասարդը մեկ ժամից ավելի գտնվել էր եկեղեցում, որից հետո կրակել էր ներկաների վրա: Ոստիկանության գլխավոր վարկածը ռասսայական կամ կրոնական ատելությունն է: Ձերբակալված Դիլան Ռուֆի համադասարանցիների խոսքով նա թմրանյութեր էր օգտագործում, իսկ տղայի տատիկի կարծիքով նա կապ է ունեցել ռասիստական կազմակերպության հետ: