ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի քրիստոնեական տաճարներում հրաձգության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություններ են կատարում: Հունիսի 18-ին նահանգի Չարլստոն քաղաքի եկեղեցիներից մեկում, որտեղ հիմնականում հաճախում են  աֆրոամերիկացիներ, հրաձգություն էր տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է 9 մարդ` այդ թվում նաև եկեղեցու հովիվը: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին: Դա 21տարեկան Դիլան Ռուֆն է : Ականատեսների վկայությամբ այդ երիտասարդը մեկ ժամից ավելի գտնվել էր եկեղեցում, որից հետո կրակել էր  ներկաների վրա: Ոստիկանության  գլխավոր վարկածը  ռասսայական կամ կրոնական  ատելությունն է: Ձերբակալված Դիլան Ռուֆի համադասարանցիների խոսքով  նա թմրանյութեր էր օգտագործում, իսկ տղայի տատիկի կարծիքով  նա կապ է ունեցել ռասիստական կազմակերպության հետ: