AsiaNewsի տեղեկացմամբ`հնդկական աջարմատական <<Hindu Janajagruti Samiti>> կազմակերպությունը պահանջում է  Հնդկաստանում արգելել կաթոլիկ դպրոցները: Նման կոչով կազմակերպությունը հանդես էր եկել <<Համահնդկական հինդու համաձայնագրի>>  նիստի  ժամանակ, որը կայացել էր Գոա կղզում: Նիստի մասնակիցները  հաստատում էին, որ կաթոլիկ դպրոցների ղեկավարությունը  արգելում է աշակերտներին  հետևել հինդուիզմի  սովորույթներին: <<Նման պահանջը անհեթեթ է: Մեր դպրոցների աշակերտները կամավոր են  հաճախում դպրոց, որովհետև նրանք ընտրում են  մեր ուսումնական հաստատությունների բարձրորակ կրթությունը>>-հայտարարել էր եպիսկոպոս Թեոդոր Մասկարենյասը: Նա հավելել էր, որ  նույնիսկ արմատական հինդուիստների  ընտանիքները  կաթոլիկ դպրոցները գերադասում են   քաղաքական գործիչների ազգայնական գաղափարախոսությունից: