ՄԱԿ-ի կողմից հունիսի 21-ը որպես Յոգայի համաշխարհային օր հռչակելու որոշման կապակցությամբ Հունաստանի Ուղղափառ եկեղեցու Սինոդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.<<Մենք հարգում ենք հավատքի ազատությունը, որը երաշխավորված է Հունաստանի սահմանադրությամբ, սակայն ելնելով հովվական մեր պատասխանատվությունից, ուղղափառ մեր համայնքին հիշեցնում ենք, որ յոգան ոչ թե ֆիթնեսի մի ձև է, այլ համարվում է հինդուիզմի հիմնային ուսմունքը, ունի տարբեր դպրոցներ, ճյուղեր և միտումներ: Ուստի յոգան բացարձակապես անհամատեղելի է քրիստոնեական ուղղափառ մեր հավատքի հետ և չպետք է տեղ ունենա քրիստոնյաների կյանքում:>>: