Իսրայելի վարչապետ  Բենիամին Նաթանյահուն  հակաահաբեկչական հատուկ ծառայությանը հանձնարարել է  արագ հետաքննել կաթոլիկ տաճարի հրդեհման դեպքը: Մինչ այդ հրդեհման գործը գտնվում էր  ոստիկանության վարույթում: Տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ  Հիսուսը բազմացրել էր հացը և ձուկը: << Տաճարի հրդեհումը դա հարձակում է բոլորիս դեմ: Իսրայելում կրոնի ազատությունը հիմնային արժեքներից  մեկն է և երաշխավորված է օրենքով: Այս հանցագործություն կատարողները իրենց վրա կզգան օրենքի ամբողջ խստությունը>>-հայտարարել է վարչապետը: Տեղեկացնենք, որ եկեղեցին պատկանում է Բենեդիկտյան միաբանությանը: Քրիստոնյաների համաձայն`խորանի հիմքում դրված է այն քարը, որի վրա դրված են եղել  հինգ հացերը և երկու ձուկը, որոնցով Հիսուսը կերակրել էր  5 հազար մարդու: Տաճարը հրդեհից շատ է տուժել: Բենեդիկտյան միաբանության անդամների հետ զրուցել է նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա հավաստիացրել է, որ  բոլոր միջոցները ձեռք կառնվեն հանցագործներին  գտնելու և պատժելու համար: << Ես ցնցված եմ: Նման հրեշավոր ձևով  պղծել են  հինավուրց և սրբազան վայրը: Սա հարձակում էր մեզ համար թանկ արժեքների դեմ : Մեր երկրում տարբեր կրոնների հետևորդները ձգտում են ապրել խաղաղությամբ` հարգելով և հանդուրժելով միմյանց հավատը:  Նման հանցագործություն կատարողները մեծ  վնաս են հասցնում Իսրայելին>>-ասել էր նախագահը: