ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ պետքարտուղար Ջոն Քերիին ուղղված նամակում կոչ են արել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչել: <<Մենք մտահոգ ենք, որ Սպիտակ Տունը մտադիր է ցեղասպանություն ճանաչել միայն եզդիների նկատմամբ կատարվող վայրագությունները` անտեսելով իսլամիստների կողմից քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նպատակաուղղված ոչնչացումը>>- գրված է նամակում: Կոնգրեսականները անդրադարձել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ կատարվող դաժան հանցագործություններին. << զանգվածային սպանություններ են իրականացվում, նրանց խաչում են, սեռական ստրկության տանում, կտտանքների ենթարկում, գլխատում>>-նշված է նամակում: Կոնգրեսականների կարծիքով ամերիկյան վարչակազմը պետք է խորհրդակցություններ անցկացնի կոնգրեսի հետ <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարի հարցերի շուրջ: