Daily Archives: April 4, 2016

  • Աղոթենք այսպես

Աղոթենք այսպես

Այսօր ուզում եմ քաջալերել բոլորիս, որ աղոթքի մեջ լինենք և հզոր աղոթքի շարժում սկսենք մեր երկրում և երկրի սահմաններից դուրս։ Հասկանալով, որ իրավիճակներին տիրողը և իրավիճակ փոխողը Աստված է՝ առաջարկում եմ՝ հիշենք աստվածաշնչյան չորս հերոսների, որոնք յուրահատուկ աղոթքի կեցվածք ունեցան, երբ իրենց ժողովուրդը դժվարության մեջ էր։ Լինենք Հեսուի նման՝ իրավիճակի վրա իշխանություն վերցնելով։ Դու՝ որպես

  • Լինենք մեկ սիրտ և մեկ միտք. Սալբի Քելեշյան

Լինենք մեկ սիրտ և մեկ միտք. Սալբի Քելեշյան

Քրիստոնեական երգերի հեղինակ և կատարող, սիրված երգչուհի Սալբի Քելեշյանն իր ֆեյսբուքյան էջումգրում է. «Սիրելի հայրենակիցներ, Իրանահայ հավատացյալ ժողովրդին միանալով՝ 3 օր ծոմով աղոթք պիտի բարձրացնենք մեր Տիրոջը՝ ապրիլ 4-5-6, որպեսզի Տերը ողորմի, պաշտպանի մեր սիրելի հայ զինվորներին, մեր ժողովրդին և մեր Հայրենիքին։ Կխնդրեմ, կարդացեք Աստվածաշունչը՝ Եսթեր 4:15-17: Երանի այլևս խտրություն չի դրվի մեր մէջ, այլ ըլլանք հայերս

  • Շարունակում ենք աղոթել մեր զինվորների և սահմանների խաղաղության համար. հովիվ Արթուր Սիմոնյան

Շարունակում ենք աղոթել մեր զինվորների և սահմանների խաղաղության համար. հովիվ Արթուր Սիմոնյան

Շարունակում ենք աղոթել մեր զինվորների և սահմանների խաղաղության համար: Աստծո ձեռքը թող զորացնի ու պաշտպանի մեր բոլոր զինծառայողներին, ովքեր հերոսաբար այս օրերին ամուր են պահում Արցախի սահմանները: Հռչակում ենք, որ մեր երկրի, ժողովրդի, բանակի դեմ ուղղված ոչ մի զենք հաջողություն չի ունենա և ամեն չար խորհուրդ կխորտակվի: Մենք հատուկ աղոթում ենք նաև զոհված զինծառայողների ծնողների

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ

Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ: Մեր աղոթքը

  • Ջորջիա նահանգում մերժել են հոգևորականներին պաշտպանող օրենքը

Ջորջիա նահանգում մերժել են հոգևորականներին պաշտպանող օրենքը

 Ամերիկյան Ջորջիա նահանգի  նահանգապետ  Նաթան Դիլը  մերժել է կրոնական ազատության վերաբերյալ օրինագիծը, համաձայն որի կրոնական   կազմակերպություններին թույլ էր տրվում  հրաժարվել համասեռամոլներին որևէ ծառայություն մատուցելուց: Հանրապետական նահանգապետ Դիլը հայտարարել էր.<< Կարծում եմ   մեր նահանգի  կրոնական համայնքին  պաշտպանելու համար պետք  չէ որևէ մեկի հանդեպ   խտրական վերաբերմունք դրսևորել, ուստի   արգելել  եմ  այդ օրինագիծը>>:  Նշենք, որ Ջորջիա նահանգի  պահպանողական

  • Սիրիայի բանակը ազատագրել է Էլ-Կարյաթեին քրիստոնեաբնակ քաղաքը

Սիրիայի բանակը ազատագրել է Էլ-Կարյաթեին քրիստոնեաբնակ քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը  ռուսական  օդուժի աջակցությամբ իսլամիստ գրոհայիններից  ազատագրել է Էլ-Կարյաթեին քաղաքը, որտեղ նախկինում քրիստոնյաներ էին բնակվում: Քաղաքը գտնվում է Հոմս նահանգի հյուսիս արևմուտքում` վերջերս ազատագրված Պալմիրա հինավուրց քաղաքից  100կմ հեռավորության վրա: Իսլամիստները քաղաքը գրավել էին  անցյալ տարվա օգոստոսին: Նրանք ավերել էին  քրիստոնեական տաճարը, մանապատժի  ենթարկել  խաղաղ բնակիչների, իսկ մի քանի հարյուր բնակչի էլ, որոնց

  • Բանգլադեշում իսլամը շարունակում է մնալ պաշտոնական կրոն

Բանգլադեշում իսլամը շարունակում է մնալ պաշտոնական կրոն

Բանգլադեշի Գերագույն դատարանը մերժել է աշխարհիկ պետություն դառնալու վերաբերյալ  հանրագիրը, որը առաջարկել էին  առաջատար քաղաքական 15 գործիչներ: Այսպիսով  իսլամը շարունակում է մնալ երկրի պաշտոնական կրոնը: Բանգլադեշը, որպես աշխարհիկ  պետություն  առաջացել է  1971թվականին` անկախանալով Պակիստանից: Սակայն 1988 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխության արդյունքում  իսլամը դարձել է երկրի պաշտոնական կրոնը: Մինչ Գերագույն դատարանը քննարկում էր հանրագիրը,  բողոքի

  • Իտալացիների միայն կեսն է իրեն կաթոլիկ համարում

Իտալացիների միայն կեսն է իրեն կաթոլիկ համարում

Իտալական L'Unita թերթում  տպագրված սոցիալական հարցումների արդյունքների համաձայն  Իտալիայի բնակչության  կեսն է իրեն կաթոլիկ համարում:   Հարցվածների 20%-ը իրեն աթեիստ է համարում, նույն թվով մարդիկ  անորոշ են արտահայտվել  իրենց կրոնական համոզմունքների մասին: Մոտ 4%-ը  իրենց համարել են ուղղափառ կամ բողոքական , իսկ 2%-ը բուդդայականության հետևորդ: Եվ միայն 1%-ն է   հրեականության,  հինդուիզմի  և մուսուլմանության հետևորդ:

  • Զանգվածային ջրով մկրտություն Լիմայում

Զանգվածային ջրով մկրտություն Լիմայում

Invictory  կայքի տեղեկացմամբ Պերուի մայրաքաղաք Լիմայում Սուրբ Հարության տոնից հետո  <<Համաշխարհային միսիոներական շարժում>> (Worldwide missionary movement) եկեղեցին  ջրով մկրտել է  ավելի քան 2400 հավատացյալի:  Մկրտության արարողությունը կատարվել էր մայրաքաղաքի արվարձաններից մեկում  գտնվող ջրավազանում:  Ջրով մկրտվել ցանկացողները  նախապես անցել էին աստվածաշնչյան հիմնական ուսմունքների վերաբերյալ դասընթացներ:  Մկրտությունը կատարել էր Պերուի <<Համաշխարհային միսիոներական շարժման>>  նախագահ Ռոդոլֆո Գոնսալեսը: Նա