Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրական խոշոր կենտրոններից մեկում 350 կաթոլիկ քահանաներ խոստովանություն են ընդունել: Դա նպատակ ուներ գնումների եկած մարդկանց խոստովանության հնարավորություն տալ, ովքեր հնարավոր է այդ նպատակով երբեք եկեղեցի չայցելեին: Քահանաները նստել էին առևտրական կենտրոնի տարբեր վաճառասրահներում:Նրանց էին մոտեցել խոստովանել ցանկացողները: Բազմաթիվ մարդիկ էին խոստովանել, իսկ ովքեր պատրաստ չէին դրան, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ուղղակի զրուցել էին քահանաների հետ: Քահանա Էրնան Պովեդայի խոսքով` խոստովանության այդ ակցիան պատասխան էր հավատացյալներին ավելի մոտ լինելու Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կոչին: Նա նշել էր, որ մարդիկ ողջունել են այդ անսովոր ակցիան: Այս առնչությամբ Կոլումբիայի Եպիսկոպոսների կոնֆերանսի կայքը գրել էր.<<Այս նախաձեռնությունը ցույց տվեց, թե Եկեղեցու համար որքան կարևոր է ընդառաջ գնալ մարդկանց>>: Նշենք, որ Կոլումբիայի բնակչության 70%-ը կաթոլիկ է: