Վերջերս Պաղեստինի Ինքնավարության Գազա քաղաքում հայտնաբերված բյուզանդական ժամանակաշրջանի հինավուրց տաճարի մնացորդները ոչնչացվել են առևտրական կենտրոնի կառուցման աշխատանքների ժամանակ: Տեղի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ առևտրական կենտրոնի համար հիմք փորելիս շինարարները գտել էին Հուստինիանոս կայսեր ժամանակաշրջանին պատկանող տաճարի սյուներ: Չնայած գտածոյի կարևոր նշանակությանը շինարարական աշխատանքները շարունակվել էին, տեղի իշխանությունները ոչինչ չէին ձեռնարկել տաճարի մնացորդները պահպանելու համար: Այս առիթով իրենց զայրույթն են արտահայտել Պաղեստինի քրիստոնյաները: Մասնավորապես անգլիկան քահանա Իբրահիմ Նեյրուզը բողոքի նամակներ է ուղարկել Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալահին և հնությունների ու զբոսաշրջության նախարարին: