Վենեսուելայում <<Маranhata>> եկեղեցու հովիվ և <<Ավետարանը փոխում է >> շարժման առաջնորդ Խավիեր Բերտուչիի նախաձեռնությամբ ընթանում է << 5րոպե Վենեսուելայի համար>> աղոթքի կամպանիան, որը տևելու է երեք ամիս: Աղոթքների երկրորդ շաբաթն է: Խավիեր Բերտուչին Վենեսուելայի բնակիչներին անկախ կրոնական պատկանելությունից կոչ էր արել միաբան աղոթել երկրի ապագայի համար: Նա առաջարկել էր երկուշաբթիից մինչև ուրբաթ օրերը առավոտյան ժամը վեցին, կեսօրին կամ էլ երեկոյան աղոթել ընդամենը 5 րոպե: Այդ աղոթքի համար նա 4 կետ է առաջարկել. Վենեսուելայում հաշտության և խաղաղության, բարգավաճման և տնտեսական զարգացման, հասարակության առողջ սկզբունքների և արժեքների վերականգնման, բոլոր տեսակի հանցագործությունների թվի նվազման համար: << Երկինք ուղղված յուրաքանչյուր աղոթք նշանակում է դրական փոփոխություն Վենեսուելայում, որովհետև հավատում ենք, որ Աստված մեծ գործեր է կատարելու մեր երկրում>>-ասել էր հովիվ Գուստավո Վալբուենոն: