Վատիկանի մանկական <<Bambino Gesù>> հիվանդանոցում աշխարհում առաջին անգամ փոխպատվաստել են արհեստական սրտի նոր մոդել: Այս մասին տեղեկացրել է հիվանդանոցի մամուլի ծառայությունը: 16-ամյա աղջիկը տառապում էր սրտի ծանր հիվանդությունից և կարող էր մահանալ: Արհեստական սիրտը աղջկան հնարավորություն է տվել ապրել մինչև համապատասխան դոնոր գտնելը: Նշենք, որ արհեստական սրտի նոր մոդելը ` HeartMate III-ը արդեն թույլատրվել է օգտագործել Եվրոպայում, իսկ ԱՄՆ-ում մոդելը կլինիկական փորձարկություն է անցնում: