Christian Today-ի համաձայն` հերթական անգամ Թուրքիայում հարց է բարձրացվել Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի տաճարը մուսուլմանական կրոնական արարողությունների վայր դարձնելու հարցը: Քրիստոնեական այս տաճարը 1935 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ: Սակայն Թուրքիայում չեն դադարում տաճարը մզկիթի վերածելու փորձերը:Երկրի մշակույթի և տուրիզմի նախարար Յալչին Տոպչուն հայտարարել էր.<<Որպես մուսուլման, ես երջանիկ կլինեի, եթե Այա Սոֆիան կրկին բացվեր աղոթքի համար: Սակայն դա քաղաքական և իրավաբանական շատ դժվար հարց է: Կարծում եմ դա կարելի է լուծել ազգային հանրաքվեի միջոցով: Այա Սոֆիան, որպես մզկիթ տեսնելը իմ անձնական երազանքն է, իմ նպատակն է>>: