Reuters-ի համաձայն`ավելի քան 10 ամիս անց Թուրքիան իր դեսպանին վերադարձրել է Վատիկան: Այն բանից հետո, երբ նախորդ տարվա ապրիլին Հռոմի Պապը Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել էր որպես ցեղասպանություն, թուրքական կառավարությունը բողոքել էր և ետ էր կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թանջու Բիլջիկի խոսքով դեսպանին վերադարձնելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ Վատիկանը հավանություն է տվել պատմական արխիվները բացելու Թուրքիայի պատրաստակամությանը: Թուրքիայի կառավարությունը որոշել է նաև ստեղծել գիտնականների համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915թվականի դեպքերը: