Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը այցելել է Անտարկտիդայի Վաթեռլո կղզու ռուսական բևեռային կայանի տարածքում գտնվող Սուրբ Երրորդության տաճարը: Այս մասին տեղեկացրել է տաճարի հոգևորական Մաքսիմ Գերբը: <<Շատ հետաքրքիր մարդիկ են եղել մեր տաճարում, վերջերս այցելեց Թոմ Հենքսը, երբ զբոսանավով անցնում էր կղզու մոտով>>-պատմել էր Մաքսիմ Գերբը և շարունակել.<< Նա շատ բարեսիրտ է և մարդամոտ: Երբ մոմ վառեց, առաջարկեցի բարձրանալ զանգակատուն: Կարող եմ վկայել, որ Թոմ Հենքսի մոտ լավ է ստացվում զանգեր հնչեցնելը>>: