Փետրվարի 11-14 -ը Թայլանդի Չիանգմայ քաղաքում կայացել է <<Աշխարհն առանց որբերի>> գլոբալ ժողովը, որի նպատակն էր ռազմավարություն մշակել լուծելու որբության հարցը ամբողջ աշխարհում: Ժողովին մասնակցել էին 70 երկրներից 450 ներկայացուցիչներ: << Հավատում ենք, որ Աստված կիրականացնի մեր երազանքը, յուրաքանչյուր ծնողազուրկ երեխա հոգևոր կորդեգրվի Հայր Աստծու կողմից, ինչպես նաև կունենա հայր և մայր>>- նշել են <<Ագապե>> միջազգային առաքելության աշխատակիցները: Ժողովի ժամանակ ներկայացվել էին տարբեր երկրներում ծնողազուրկ երեխաների հետ տարվող աշխատանքների հաջողված նախագծեր, անցկացվել էին սեմինարներ, մասնակիցները կիսվել էին իրենց փորձառությամբ, գործնական կապեր հաստատել:<< Երազանքը, որ յուրաքանչյուր երեխա կարողանա գրկել ծնողներին, գրավում է ավելի մեծ թվով մարդկանց սրտեր և լուրջ աշխատանքներ են սկսվել ամբողջ աշխարհի եկեղեցիներում>>-ասել էր Ուկրաինայի << Բարի փոփոխություններ>> եկեղեցու հովիվ Գենադի Մոխնենկոն, ով հիմնադրել է ԱՊՀ-ում ամենախոշոր մանկական վերականգնողական կենտրոնը: