Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ Սիրիայի բանակը վերահսկողություն է սահմանել Հոմս նահանգի քրիստոնեաբնակ Մհին և Հաուարին գյուղերի վրա, որի բնակչությունը կարողացել էր հեռանալ իսլամիստ գրոհայինների կողմից այդ գյուղերը գրավելուց առաջ: Ռազմական գործողությունների ժամանակ սիրիական բանակը ոչնչացրել է տասնյակ գրոհայինների: Ներկայումս իսլամիստների ձեռքում շարունակում է մնալ քրիստոնեական Կարյաթեին բնակավայրը: