Շվեդիայի << Կյանքի խոսք>> եկեղեցու ավագ հովիվ Յոհակիմ Լյունդկվիստը ընտրվել է Եկեղեցու աճի համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ, որի կազմում են աշխարհի ամենամեծ և հեղինակավոր եկեղեցիների առաջնորդները: Լյունդկվիստը ընտրվել է կազմակերպության ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որը տեղի էր ունեցել Հարավային Կորեայում: Մոսկվայի << Կյանքի խոսք>> եկեղեցու մամուլի ծառայության տեղեկացմամբ հովիվ Լյունդկվիստը շատ ջերմ ընդունելության է արժանացել: Նրան են առաջարկել առաջնորդել կոնֆերանսի եզրափակիչ բարեխոսական աղոթքը հովիվ Յոնգի Չոի և նրա կնոջ համար: << Ամրապնդվում ես հավատքում, երբ լինելով Կորեայում տեսնում ես, թե Աստված ինչ է արել այդ երկրում մեկ սերնդի ընթացքում: Անցյալ դարի քառասունական թվականներից մինչ օրս քրիստոնյաների թիվը 1% -ից հասել է 30%-ի և սա այն դեպքում, երբ Հարավային Կորեայում չկար քրիստոնեական զորեղ ժառանգություն >>-ասել էր հովիվ Յոհակիմ Լյունդկվիստը: