Լոս Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցու>> ծառայողները հովիվ Ալեքս Պրոկոպչիկի գլխավորությամբ նոյեմբերի 25-ին`Գոհաբանության օրվա նախօրեին այցելելու են դեռահասների և երիտասարդների գաղութ: Այս մասին տեղեկացնում է invictory կայքը: <<Տարին մեկ անգամ գաղութի ղեկավարությունը եկեղեցիներին թույլատրում է այցելել կալանավորներին: Մենք նախապես պատրաստվում ենք այցին, ֆինանսներ ենք հավաքում, սնունդ ենք տանում, ծառայում ենք, շփվում բանտարկյալների հետ: Մեզ երեք ժամ են հատկացնում գաղութում անցկացնելու համար >>-ասել է հովիվ Պրոկոպչիկը և շարունակել.<<Գաղութում մարդիկ կան, ովքեր բանտում են անցկացնելու 30 տարի: Մինչև 18տարեկանը այդ գաղութում, ապա չափահասների բանտում: Շատ կարևոր է Աստծո խոսքը քարոզել նրանց: Երիտասարդ հանցագործները ընդունում են Հիսուսին և փրկվում >>: Նախորդ տարի եկեղեցու ծառայողներին հաջողվել էր շփվել 50բանտարկյալների հետ, որոնցից 8-ը ընդունել էր Հիսուսին: