Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Հանրային պալատի լիագումար նիստում տեղի էր ունեցել <<Հասարակությանը մատուցած ծառայությունների համար >> մեդալով պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրվել էին պալատի երեք անդամներ, այդ թվում Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին: Շնորհակալական խոսքում Ռյախովսկին ասել էր.<<Հիշում եմ, երբ 2005 թվականին Վ. Պուտինը ձևավորեց Հանրային Պալատի առաջին կազմը, նա մեր առջև դրեց շատ կարևոր խնդիր. աջակցել քաղաքացիական ակտիվ հասարակության ձևավորմանը: Այդ ժամանակ հնչեցրին հայտնի փիլիսոփաներից մեկի հետևյալ միտքը.սկզբում ձեզ չեն նկատի, հետո ձեր վրա կծիծաղեն, հետո ձեր դեմ կպայքարեն, իսկ հետո դուք կհաղթեք: Ես հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության Հանրային Պալատը կհաղթի բոլոր ոլորտներում>>: