Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` Ռուսաստանը և Վատիկանը պայմանավորվել են հումանիտար-իրավապաշտպան ոլորտում համագործակցելու վերաբերյալ:Համաձայնությունը ձեռք է բերվել Արտգործնախարարության մարդու իրավունքների, դեմոկրատիայի և օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովի և Վատիկանի պետությունների հետ փոխհարաբերությունների քարտուղարության ղեկավար Պոլ Գալահերի հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում երկու կողմերն էլ խոր մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կրոնական հողի վրա կատարվող հալածանքների առնչությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել ավելի ակտիվացնել համատեղ ջանքերը կրոնի ազատության իրավունքի խախտումների դեմ պայքարում:<<Երկու կողմերն էլ շեշտել են աշխարհում ավանդական` մասնավորապես ընտանեկան արժեքների ամրապնդմանը ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին >>- տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: