Ռուսաստանի կրոնական առաջնորդները ողջունել են Սիրիայում <<Իսլամական պետության>> դեմ պայքարելու համար երկրի ռազմաօդային ուժերը օգտագործելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության ընդունած որոշումը: Այս առնչությամբ Ռուսաստանի Միջկրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.<<Ռուսաստանի ավանդական կրոնական համայնքները ըմբռնումով են մոտեցել Սիրիայի բնալչությանը ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու և Սիրիայի բանակին աջակցելու համար Ռուսաստանի զինված ուժերը օգտագործելու վերաբերյալ կառավարության ընդունած որոշմանը>>: Փաստաթղթում ասված է նաև.<< Թող Ռուսաստանի օգնությունը սիրիացի ժողովրդին ազատի ահաբեկչության սպառնալիքից և արագացնի խաղաղ կյանքի վերականգնումը տարբեր ազգային, կրոնական խմբերի միջև երկխոսության և համաձայնության հասնելու ճանապարհով>>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ Միջկրոնական խորհուրդը Ռուսաստանում ստեղծվել է 1998 թվականին: Խորհրդի կազմում են ուղղափառ, մուսուլման, հրեական և բուդդայական համայնքների առաջնորդները: Խորհրդի պատվավոր նախագահը Պատրիարք Կիրիլն է: