TBN-Armenia հեռուստաալիքի տնօրեն Արսեն Աշուղաթոյանը TBN-Russia հեռուստաալիքի կայքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ալիքի ստեղծագործական գործընթացների և առաջընթացի մասին:
-Արսեն, ներկայումս ինչպես են գործերը TBN-Armenia-ում:
– Գործերը հրաշալի են: Նախատեսել ենք թողարկել երկու նոր նախագիծ, երկուսն էլ երաժշտական:
-Դրանց մասին ավելի մանրամասն պատմեք:
– Նախագծերից մեկը տեսահոլովակների տասնյակն է, որը յուրաքանչյուր շաբաթ ընտրում են հեռուստադիտողները: Այս նախագծի աշխատանքներում մենք ընդգրկել ենք երիտասարդների, ովքեր ակտիվորեն երաժշտական տեսահոլովակներ են փնտրում ամբողջ աշխարհից և մենք հավատացած ենք, որ այդ երաժշտությունը դուր կգա մեր հեռուստադիտողին: Փաստորեն ծրագիրը նախատեսված է հենց երիտասարդության համար, ով ինտերակտիվի լայն հնարավորություն կստանա և անմիջական մասնակցություն կունենա TBN-Armenia-ի եթերի ձևավորմանը:
Երկրորդ ծրագիրը երաժշտության պատմության մասին է: Հաղորդմանը կմասնակցեն երգերի հեղինակներ, կոմպոզիտորներ, կատարողներ: Արդեն պատրաստ է առաջին հաղորդումը ջազի պատմության մասին:
-Ինչ այլ աշխատանքներ եք տանում Երևանում:
-Շարունակում եմ նկարահանել <<Քքրիստոնեական դիրքորոշում >> հեղինակային ծրագիրը, որի ժամանակ հյուրերի հետ զրուցում ենք տարբեր թեմաների մասին, վկայում ենք, մեկնաբանում Սուրբ Գրքի այս կամ այն հատվածը գործնական տեսանկյունից` այդ ճշմարտությունները կյանքում կիրառելու դիրքերից:
– Արսեն, որն է ձեր հեղինակային ծրագրի հիմնական նպատակը:
-Ինձ համար գլխավորը այն թեմաների խորը բացահայտումն է, որոնք մոտ են յուրաքանչյուրիս: Այսպես. վերջերս հաղորդում էինք պատրաստել հոգու և մարմնի մասին, որի ժամանակ հարցեր բարձրացրինք հոգու և շնչի տարբերության մասին, քննարկեցինք, թե ինչու է Աստված դրանք ստեղծել և այլն: <<Քրիստոնեական դիրքորոշման>> կարևորագույն խնդիրն է խրախուսել մարդկանց շարժվել դեպի Աստծուն:
– Վերջերս մենք խոսում էինք TBN Israel-ի հետ համատեղ ծրագրերի մասին: Ինչ որ կոնկրետ բան կա այդ ուղղությամբ:
– Այո, Թամարա Ներսեսյանի (TBN Israel-ի տնօրեն) հետ ծրագրել ենք Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծ իրականացնել: Սա լուրջ և ոչ հեշտ խնդիր է, որի վրա շարունակում ենք աշխատել:
– TBN-Russia-ի հետ համագործակցելու ծրագրեր ունեք:
-Իհարկե ունենք: Յան Սեգեևիչի (Յան Վոլկով` TBN-Russia-ի գործադիր տնօրեն ) հետ քննարկել ենք որոշ ծրագրեր ռուսերեն թարգմանելու, Երևանից ուղիղ եթերների կազմակերպման հնարավորության և շատ այլ հարցեր, որոնց մասին առաջիկայում անպայման կտեղեկացվեն մեր հեռուստադիտողները ամբողջ աշխարհում:
Նյութը պատրաստել է Գալինա Կորոլյովան: