Դեկտեմբերի 25-ին քրիստոնյա աշխարհը` կաթոլիկներ, բողոքականներ և որոշ ուղղափառ եկեղեցիներ նշում են Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Հանդիսավոր արարողություններ են կատարվում տաճարներում: Դեկտեմբրի 24-ի լույս 25-ի գիշերը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մեծ պատարագ էր մատուցել սուրբ Պետրոսի տաճարում: Պատարագին մասնակցում էր ավելի քան 10 հազար մարդ: Իսկ Բեթղեհեմում, որտեղ ծնվել է Հիսուսը, հավաքվել են հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ` ներկա լինելու Հիսուսի Ծննդյան հինավուրց տաճարում կատարվող արարողություններին: Սուրբ Ծննդյան տոնակատարությունները տևում են յոթ օր` մինչև հունվարի 1-ը: Այս օրերին կաթոլիկ հոգևորականությունը ծիսական արարողությունների ժամանակ սպիտակ հանդերձներ է կրում: Նշենք, որ Ուղղափառ եկեղեցիներից միայն Երուսաղեմի, Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի և Սերբիայի եկեղեցիներն են Սուրբ Ծնունդը նշում հուլյան տոմարով հունվարի 7-ի գիշերը: