Christian Today-ի համաձայն` չնայած հիվանդությանը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարտերը շարունակում է ծառայել իր հարազատ Պլեյնզ քաղաքի բապտիստական եկեղեցում: Այս տարվա օգոստոսին նրա մոտ քաղցկել էին ախտորոշել և ներկայումս նա բուժման կուրս է ընդունում: Սակայն Քարտերը չի թողել եկեղեցում սարկավագի իր պարտականությունները և ամեն կիրակի շարունակում է դաս տալ կիրակնօրյա դպրոցում: Նրա խոսքը միշտ լի է հավատքով և լավատեսությամբ: Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Ջիմմի Քարտերը կդառնա 91տարեկան: Նա ԱՄՆ-ի 39-րդ նախագահն է: Քարտերը ամերիկացի առաջին նախագահն է, որ ավետարանական հավատքի հետևորդ է: Արդեն 30 տարուց ավելի Ջիմմի Քարտերը սարկավագ է ծառայում եկեղեցում և դասավանդում կիրակնօրյա դպրոցում: Եկեղեցին կանոնավոր հաճախում է 40մարդ, սակայն Քարտերի հիվանդության լուրը տարածվելուց հետո եկեղեցի այցելողների թիվը մեծացել է մոտ 10 անգամ: Նրա ծառայությանը մասնակցելու համար մարդիկ գալիս են նաև մյուս նահանգներից: