Ֆրանսիայի ժողովրդին ցավակցել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլը: <<Պատրիարքը աղոթում է անմեղ զոհերի համար, վիրավորներին ցանկանում է շուտափույթ ապաքինում, իսկ նրանց մերձավորներին և հարազատներին խաղաղություն և հոգևոր ամրություն>>-հայտնել էր պատրիարքարանի մամուլի ծառայության քարտուղար, քահանա Ալեքսանդր Վոլկովը: Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագիր է ուղարկել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին.<<Ահաբեկչությունը բերում է անհաշիվ աղետներ, կործանում է մարդկային կյանքերը , փորձում է վախ սերմանել: Անհրաժեշտ է վճռական կամք, որը պետք է հաղթահարի գոյություն ունեցող տարաձայնությունները և միաբանի երկրներին ու ժողովուրդներին այդ սպառնալիքին դիմակայելու համար>> -ասված է հեռագրում: