Միջազգային հայտնի քարոզիչ Նիկ Վույչիչը ապրիլի 7-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Սպորտի պալատում << Կյանք առանց սահմանների>> թեմայով հանդիպում է անցկացնելու: Նիկ Վույչիչը միայն մեկ ելույթ է ունենալու Կիևում, որից հետո այցելելու է Ռուսաստան և Բելառուս: Այդ առնչությամբ հրապարակած տեսաերիզում Վույչիչը ասում է. << Բարեկամներ անհամբերությամբ եմ սպասում Ռուսաստան վերադառնալուն: Ես ձեզ հետ կիսվելու եմ իմ պատմությամբ, փորձառությամբ , որպեսզի երբեք չհանձնվեք, ձեզ կփոխանցեմ սկզբունքները և արժեքները, որոնք լիովին փոխեցին իմ կյանքը>>: Նշենք, որ առաջին անգամ Նիկը Ռուսաստան էր այցելել նախորդ տարվա մարտին: Այս անգամ այցի ծրագիրը ավելի ընդարձակ է: Նիկ Վույչիչը ապրիլի 9-14-ը այցելելու է Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Սամարա, Սոչի և Մոսկվա քաղաքները: Ապրիլի 14-ին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ապրիլի 15-ին քարոզելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: