Նյու Յորքի դպրոցներից մեկի  տնօրինությունը արգելել է  հիշատակել Սուրբ Ծնունդը և այդ տոնը անվանել է <<Ձմեռային արձակուրդներ>>, իսկ Շնորհակալության օրը դպրոցում   այսուհետ  կոչելու են   << Բերքի տոն>>: Բացի դա դպրոցի աշակերտները  և մանկավարժները իրավունք չունեն  խոսել Սանտա Կլաուսի  մասին: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը: Այդ դպրոցում սովորում են 1600 աշակերտներ, որոնց  95%-ը   Ասիայի և Լատինական Ամերիկայի  երկրներից է: Նյու Յորքի քաղաքային վարչությունը ավելի վաղ  հրամանագիր էր   հրապարակել, որով  թույլատրվում է  օգտագործել  տոնական խորհրդանիշեր` ներառյալ  տոնածառեր, հրական Խանուկա  տոնի մոմեր, իսլամական կիսալուսիններ, սակայն արգելվում են  սրբապատկերները, կրոնական գործիչների պատկերները և կրոնական տեքստերը: Արգելքի տակ է հայտնվել նաև Սանտա Կլաուսը: