Նյու Յորքի դպրոցներից մեկի տնօրինությունը արգելել է հիշատակել Սուրբ Ծնունդը և այդ տոնը անվանել է <<Ձմեռային արձակուրդներ>>, իսկ Շնորհակալության օրը դպրոցում այսուհետ կոչելու են << Բերքի տոն>>: Բացի դա դպրոցի աշակերտները և մանկավարժները իրավունք չունեն խոսել Սանտա Կլաուսի մասին: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը: Այդ դպրոցում սովորում են 1600 աշակերտներ, որոնց 95%-ը Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներից է: Նյու Յորքի քաղաքային վարչությունը ավելի վաղ հրամանագիր էր հրապարակել, որով թույլատրվում է օգտագործել տոնական խորհրդանիշեր` ներառյալ տոնածառեր, հրական Խանուկա տոնի մոմեր, իսլամական կիսալուսիններ, սակայն արգելվում են սրբապատկերները, կրոնական գործիչների պատկերները և կրոնական տեքստերը: Արգելքի տակ է հայտնվել նաև Սանտա Կլաուսը: