Սունի մուսուլմանական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Կահիրեի <<Al Azhar>> համալսարանը կոչ է արել ինտելեկտուալ և գաղափարախոսական պայքար մղել <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ: Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունից հետո համալսարանի գլխավոր իմամ, շեյխ Ահմեդ Աթ Թաիբը խստորեն դատապարտել էր այդ <<հրեշավոր հարձակումները>> և աշխարհին կոչ էր արել միաբանվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Ահաբեկչությունը դեմ է մարդկային և կրոնական բոլոր արժեքներին, դեմ է քաղաքակրթությանը>>-հայտարարել էր շեյխը: Նրա տեղակալ, շեյխ Աբբաս Շոմանն էլ հայտարարել էր, որ ջիհադի դեմ պետք է պայքարել ոչ միան զինված միջոցներով , այլ նաև գաղափարախոսական գործունեությամբ: Նրա կարծիքով արմատական իմամները ակտիվ գործունեություն են ծավալել: << Մուսուլմաններին արմատականության ազդեցությունից պաշըպանելու համար անհրաժեշտ է ակտիվացնել մեր գործունեությունը` հակառակվելու արմատական իսլամիստներին>>-ասել էր Աբբաս Շոմանը: