Al Arabia կայքի տեղեկացմամբ` իսլամական աշխարհում հեղինակավոր Ալ Ազհար համալսարանը խստորեն դատապարտել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները: <<Ալ Ազհար համալսարանը դատապարտում է ահաբեկչական հարձակումները: Այդ ստոր հանցագործությունները հակասում են իսլամի ուսմունքին: Եթե միջազգային հանրությունը չմիավորվի այդ երևույթի դեմ պայքարելու համար, ապա չարի ուժերը կշարունակեն հանցագործությունները անմեղ մարդկանց դեմ>>- ասված է համալսարանի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները խստորեն դատապարտել է նաև Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը, որը համարվում է ԱՄՆ-ում իսլամական իրավապաշտպան առաջատար կազմակերպությունը: <<Սխալ է սպանել հանուն կրոնի: Կրոնական և քաղաքական ոչ մի խնդիր չի կարող արդարացնել նման բռնարարքները>>- հայտարարել են մուսուլման իրավապաշտպանները: