Վերջերս Չեխիա են ժամանել իրաքցի 21 քրիստոնյա փախստականներ, ովքեր Իրաքում հալածանքների են ենթարկվել հավատքի համար: <<Սա իրաքցի քրիստոնյա փախստականների 4-րդ խումբն է, որոնց Չեխիան ապաստան է տրամադրել>>-ասել էր միջազգային հումանիտար <<21-րդ դարի սերունդ>> հիմնադրամի ներկայացուցիչ Մարտին Ֆրիդը և շարունակել.<< Երկրում արդեն գտնվում են 89 իրաքցի քրիստոնյաներ: Մենք ապաստանելու ենք ևս 37 ընտանիքի`ընդհանուր թվով ավելի քան 153 մարդ, որոնց կյանքին սպառնում են իսլամիստ գրոհայինները>>: Նշենք, որ Չեխիայում ապաստանած իրաքցի փախստականներին տեղավորել են մի քանի հյուրանոցներում և հանրակացարաններում : Նրանց հոգ են տանում կաթոլիկ եկեղեցին և հումանիտար հիմնադրամները: Գաղթականներին օգնում են ադապտացվել Չեխիայի հասարակությանը, աշխատանք և բնակարան գտնել: