Ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-30-ը Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով: Համաժողովը կազմակերպելու գաղափարը պատկանում է միջազգային հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմին: Այս մասին ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու և Բիլի Գրեհեմի անվան ավետարանական միության համատեղ հայտարարությունում: Կազմակերպիչների տեղեկացմամբ` համաժողովին մասնակցելու է մոտ 1000 պատվիրակ ավելի քան 150 երկրներից: <<Այս միջոցառման կազմակերպման պատճառը ներկայումս Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի մյուս տարածաշրջաններում քրիստոնյաների դեմ աննախադեպ զանգվածային հալածանքներն են, որոնք կարող են համեմատվել առաջին դարի հալածանքների հետ: Նման լայնամասշտաբ չարագործությունները չեն կարող ուշադրության չարժանանալ քրիստոնեական համայնքների կողմից>>-ասված է հայտարարությունում: Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլի Գրեհեմի անվան ավետարանական միությունը հուսով են, որ լայնամասշտաբ միջոցառումը հնարավորություն կտա համակողմանիորեն քննարկել այդ խնդիրը և իրավիճակը փոխել: Նշենք, որ նախորդ տարվա աշնանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ Ֆրանկլին Գրեհեմը համաժողով անցկացնելու գաղափարը քննարկել էր Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի և Սինոդի եկեղեցական արտաքին կապերի բաժնի վարիչ, միտրոպոլիտ Իլարիոնի հետ: