Radio Vatikan-ի տեղեկացմամբ` Մեքսիկա կատարած այցի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելել էր Մեխիկոյի Ֆեդերիկո Գոմեսի անվան մանկական հիվանդանոցը, որտեղ գտնվում են քաղցկեղով հիվանդ երեխաներ: << Հոգ տանել, սիրել և մոտ գտնվել: Ահա գլխավոր դեղամիջոցները>>-ասել էր Պապը` դիմելով հիվանդ երեխաների ծնողներին և բուժանձնակազմին: Պապի հետ հանդիպելու էին եկել 36 երեխաներ: Ֆրանցիսկ I-ը շնորհակալություն էր հայտնել ջերմ ընդունելության համար, բարեմաղթել և օրհնել էր երեխաներին, ծնողներին և հիվանդանոցի աշխատակազմին: