Համաշխարհային քրիստոնեական նորություններ գործակալության տեղեկացմամբ` Մալազիայի Գերագույն դատարանի որոշմամբ մուսուլմաններին թույլատրվում է պաշտոնապես փոխել հավատքը և քրիստոնեություն ընդունել: Մալազիայի բնակչության մեծ մասը մուսուլման է և քրիստոնյաները ենթարկվում են հալածանքների և հետապնդումների: << Open Doors>> միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Դևիդ Քարիի խոսքով այդ որոշումը կբարելավի կրոնական ազատության վիճակը Մալազիայում:<< Մալազիայում քրիստոնյա լինելը շատ վտանգավոր էր և ոչ միայն իսլամական ծայրահեղականների պատճառով: Երկրում գործող օրենքները և պաշտոնական գրանցումը սահմանափակում են մարդու ազատությունը հավատքի ընտրության հարցում>>-ասել էր Դևիդ Քարին: Ըստ նրա Մալազիայի կառավարությունում և հասարակության մեջ կան չափավոր մուսուլմաններ, ովքեր աջակցել են դատարանի ընդունած որոշմանը: << Սպասվում է, որ որոշումը բողոքարկելու են իսլամական կազմակերպությունները, հնարավոր է նաև պաշտոնական մարմինները: Այնուամենայնիվ դատարանի վճիռը շատ դրական քայլ է և ապագայում կտեսնենք այս հարցի շուրջ ինչ զարգացումներ կլինեն: Ցանկանում եմ, որպեսզի նման որոշումներ ընդունվեն նաև իսլամական մյուս պետություններում>>-ասել էր Դևիդ Քարին: