Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջնականապես արգելել է Լոնդոնի արևելյան մասում մեգամզկիթի կառուցումը` վերջակետ դնելով այդ նախագծի իրականացման համար 16 տարի մղվող պայքարին: Մզկիթի կառուցումը իրականացնելու էր <<Tablighi Jamaat>> իսլամական կազմակերպությունը : Մզկիթը նախատեսված էր 9հազար մուսուլմանի համար և իր չափերով երեք անգամ գերազանցելու էր Լոնդոնի սուրբ Պողոսի տաճարը: Սակայն 2012թվականին Լոնդոնի արևելյան Newham շրջանի կառավարման մարմինները մերժել էին մզկիթի կառուցման նախագիծը: <<Tablighi Jamaat>> կազմակերպությունը այդ վճիռը բողոքարկել էր դատարանում: << Մզկիթի կառուցման ծրագիրը բողոքի ալիք էր բարձրացրել Newham-ի բնակչության շրջանում>>-ասել էր բրիտանական կառավարությնա անդամներից մեկը: Newham շրջանի կառավարման մարմիններում մզկիթի շինարարության հարցը քննարկելու ժամանակ ընթանում էին կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիաները: Մարդաշատ ցույցեր էին կազմակերպել Բրիտանիայի հակաիսլամական կազմակերպությունները: Նշենք, որ <<Tablighi Jamaat>>-ը տարածում է ջիհադի գաղափարները, մուսուլմաններին կոչ է անում չինտեգրվել եվրոպական հասարակությանը: