Լիտվայի կաթոլիկ եկեղեցին մտադիր է արձագանքել Ֆրանցիսկ I Պապի կոչին և ապաստան տալ իրաքցի քրիստոնյաների: Այս մասին BNS գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի Եպիսկոպոսների Կոնֆերանսի նախագահ, Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը: Արքեպիսկոպոսի խորսքով եկեղեցին լիտվացի կաթոլիկներին կոչ է անում ցուցաբերել քրիստոնեական գթասրտություն և ընդունել գաղթական քրիստոնյա ընտանիքների: Նրա խոսքով Լիտվայում գործում են կաթոլիկ 700 թեմեր, սակայն փախստականներին հավասարափաչ չեն բաժանի թեմերի մեջ` հաշվի առնելով դրանց հնարավորությունները: Արքեպիսկոպոս Գրուշասը հայտնել է նաև, որ եկեղեցու ներկայացուցիչները իրաքցի քրիստոնյաներին ապաստան տալու հարցը համաձայնեցնելու են պետական կառույցների հետ: