ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզության Վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել  է երկրի տարածքում << Իսլամական պետություն>> խմբավորման  գրոհայինների կողմից  հնարավոր ահաբեկչություններ իրականացնելու մասին: <<Նրանք կփորձեն  ահաբեկչություններ իրականացնել  ԱՄՆ-ի տարածքում հավաքագրած իսլամիստների  միջոցով: Չեմ կարծում, որ հաջողության կհասնեն>>-ասել էր Բրենանը:Նրա խոսքով իսլամիստ ահաբեկիչները  փորձում են  կոնֆլիկտ առաջացնել  Արևմուտքի և մուսուլմանական աշխարհի միջև, որը նպատակ ունի    նոր անդամներով համալրել << Իսլամական պետության>> շարքերը: