Ավելի քան 150 ղպտի քրիստոնյաներ նստացույց էին անցկացրել Եգիպտոսի Մինյա քաղաքի   տարածաշրջանային վարչության շենքի մոտ: Քրիստոնյաները նպատակ ունեին  իշխանությունների ուշադրությունը հրավիրել մուսուլմանների կողմից  18-ամյա քրիստոնյա աղջկա առևանգման  վրա: Աղջկա ընտանիքը հայտարարել էր, որ նրան առևանգել են մուսուլման տղամարդիկ Սամալ քաղաքում:  Նշենք, որ Եգիպտոսում   մուսուլմանների կողմից  քրիստոնյա աղջիկների առևանգումները  մտահոգում են ղպտի համայնքներին: Քրիստոնյաները կանոնավոր  դիմումներ են ներկայացնում  իշխանություններին, այդ թվում  նախագահ  Աբդել Ֆաթահ ալ Սիսիին` խնդրելով  համարժեք  միջոցներ ձեռք առնել այդ երևույթի դեմ պայքարելու համար: Որպես կանոն առևանգումից հետո կամ փրկագին են պահանջում, կամ աղջիկներին ստիպում են իսլամ ընդունել, որից  հետո ամուսնացնում են մուսուլմանի հետ: Հաճախ են նաև այն դեպքերը երբ առևանգված աղջիկներին սպանում են: