ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզության Վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել է երկրի տարածքում << Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինների կողմից հնարավոր ահաբեկչություններ իրականացնելու մասին: <<Նրանք կփորձեն ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ի տարածքում հավաքագրած իսլամիստների միջոցով: Չեմ կարծում, որ հաջողության կհասնեն>>-ասել էր Բրենանը:Նրա խոսքով իսլամիստ ահաբեկիչները փորձում են կոնֆլիկտ առաջացնել Արևմուտքի և մուսուլմանական աշխարհի միջև, որը նպատակ ունի նոր անդամներով համալրել << Իսլամական պետության>> շարքերը: