Կաթոլիկ աշխարհը տոնեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Մարտի 26-ի երեկոյան Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Հարության տոնի եկեղեցական հանդիսավոր արարողություն էր կատարել սուրբ Պետրոսի տաճարում: Արարողության ժամանակ Պապը մկրտել էր 12 մարդու, որոնցից ամենակրտսերը 21տարեկան էր, իսկ ավագը` 60: Նրանցից վեցը ալբանացիներ են, չինացի, կամերունցի, իտալացի, հնդիկ և Իտալիայում Հարավային Կորեայի դեսպանը կնոջ հետ: Մարտի 27-ի առավոտյան սուրբ Պետրոսի հրապարակում Պապը առաջնորդեց Հարության տոնի երկրորդ Պատարագը, որին ներկա էին տարբեր վայրերից Վատիկան ժամանած հազարավոր հավատացյալներ : Արարողությունը կատարվել էր տարբեր լեզուներով, մասնավորապես Ավետարանը կարդացել էին լատիներենով և հունարենով: Պատարագի ավարտից հետո Հռոմի Պապը հավատացյալներին դիմել էր ավանդական <<Քաղաքին և աշխարհին>> ուղերձ- քարոզով: