BBC- ի տեղեկացմամբ `Սուրբ  Հարության տոնի առիթով  ավանդական ելույթով հանդես էր եկել   Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նա հայտարարել էր, որ ահաբեկչական սպառնալիքի  առկայության պայմաններում Մեծ Բրիտանիան  միասնական ճակատով պետք է  պաշտպանի քրիստոնեական արժեքները: << Բրիտանիան պետք է հպարտանա, որ քրիստոնեական երկիր է, որ քրիստոնեական արժեքներ է դավանում >>-ասել էր  Քեմերոնը: Նա  նշել էր, որ ներկա պայմաններում  երկրի քրիստոնյաները պետք է միասնական հանդես գան` դիմակայելու արդի ժամանակների վտանգավոր մարտահրավերներին: