Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը հանդես է եկել հայտարարությամբ, որում կառավարությանը կոչ է արվում ամբողջովին արգելել հղիության արհեստական ընդհատումները:<< Լեհաստանի քրիստոնեություն ընդունելու 1050- ամյակի կապակցությամբ մենք խնդրում ենք բոլոր բարի կամքի տեր մարդկանց , հավատացյալներին և անհավատներին միջոցներ ձեռնարկել չծնված երեխաների իրավական լիակատար պաշտպանության համար>>-ասված է հայտարարությունում, որը հրապարակվել է Կոնֆերանսի պաշտոնական կայքում: Կաթոլիկ բարձրաստիճան հոգևորականները խորհրդարանի անդամներին և կառավարությանը կոչ են արել օրենսդրորեն ընդունել և իրականացնել ծրագրեր, որոնք կոնկրետ օգնություն ցույց կտան հիվանդ, անդամալույծ երեխաների ծնողներին: Իսկ հավատացյալներին եպիսկոպոսները կոչ են արել աղոթել կյանքի պաշպանության համար ինչպես Լեհաստանում, այնպես էլ այլ երկրներում: Նշենք, որ վերջերս << Լեհական ռադիոյին>> տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել էր, որ անհրաժեշտ է արգելել հղիության արհեստական ընդհատումները բացառություն չանելով ոչ մի հանգամանքի համար: <<Ինչ վերաբերում է ինձ, ապա ես լիովին աջակցում եմ հղիության ընդհատումների արգելմանը>>-հայտարարել էր վարչապետը: